ՇՏԱՊ, գաղտնի ու շոկային լուր, քիչ առաջ մոտ աղբյուրները հայտնեցին, որ Սաշիկ Սարգսյանը…


Օրերս հայտնի դարձավ, որ  Ազգային անվտանգության ծառայությունը Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին թույլատրել է որոշ ժամանակով հեռանալ Հայաստանից:Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել էր ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը․«Նախաքննական մարմնի կողմից Սաշիկ Սարգսյանին որոշակի ժամկետով տրվել է թույլտվություն՝ Հայաստանից բացակայելու համար»։


ԱԱԾ պատասխանից օրեր առաջ համացանցում հայտնվել էր մի լուսանկար, որտեղ պատկերված էր Իսպանիայում ժամանակ անցկացնող Սաշիկ Սարգսյանը։

Politik.am-ին հաջողվեց որոշակի մանրամասներ պարզել Սաշիկ Սարգսյանի ճանապարհորդությունից։ Սերժ Սարգսյանի եղբայրը իարկանում մեկնել է Չեխիա։ Կարճ ժամանակով  է եղել  Իսպանիայում և հենց ինքն էլ կազմակերպել է իր հայտնի լուսանկարի տեղեկատվական արտահոսքը, որպեսզի թաքցնի իր իրական մտադրությունները։

Հիշեցնենք, որ ՀՀ իրավապահների կողմից հետախուզվող Նարեկ Սարգսյանը՝ Սաշիկ Սարգսյանի որդին գտնվում է Չեխիայում։ ՀՀ իրավապահները հայտարարել են, որ քայլեր են ձեռնարկում, որպեսզի Նարեկ Սարգսյանը (Սերխիո Գոնսալես) արտահանձնվի Հայաստան։ Մեր տեղեկություններով՝ Սաշիկ Սարգսյանը մեկնել է Չեխիա՝ որդու խնդիրները լուծելու։ Ասում են՝ նա Չեխիայում լայն կապեր ունեցող հայերի հետ է պայմանավորվել, որոնք էլ կօգնեն նրան լուծել որդու՝ Նարեկ Սարգսյանի խնդիրները, ու Չեխիայի իշխանությունները նրան չեն արտահանձնի Հայաստանի իրավապահներին։