Հենց նոր Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանության 6-րդ վարչության ծառայողները տեսեք ում են բերման ենթարկել. կիսվեք թող բոլորը տեսնեն


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ փետրվարի 9-ին, ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները՝ ստացված oպերատիվ տվյալներն իրացնելով, Երևան քաղաքում կեղծ թղթադրամներ իրացնելու պահին 6-րդ գլխավոր վարչություն են բերման ենթարկել 3 քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են. Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի բնակիչներ, 31-ամյա Տիգրան Սարգսյանը, 25-ամյա Գևորգ Ղազարյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով, վերջիններս փորձել են Ն. Ստեփանյան փողոցում գտնվող ինքնասպասարկման մեքենայի դրամարկղի միջոցով կեղծ թղթադրամներ իրացնել, սակայն այդ պահին ոստիկանները վնասազերծել են նրանց: Նրանց մոտ հայտնաբերվել են 8 հատ 100 դոլար անվանական արժեքով թղթադրամներ: Տեղում պարզվել է, որ ամբողջը կեղծ է և թողարկված 2006 թվականին: Գ. Շամշյանի տեղեկություններով, Տ. Սարգսյանն ու Գ. Ղազարյանը ձերբակալվել են: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2019/02/10/1117140/