«Լուսավոր Հայաստան»-ի ներկայացրած հերթական օրենսդրական նախաձեռնությունը, որը կօգնի ժողովրդին զգուշանալ. Լիցենզիա չունեցող, բայց վարկի տրամադրման գովազդ անող ընկերությունները…..



Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որը վերաբերում է վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելուն։ Նախագծով առաջարկվում է լիցենզիա չունեցող անձանց կողմից «վարկ», «փոխառություն», «գումար», «փող», «դրամ», «վարկավորում», «փոխառության տրամադրում», «գումարի տրամադրում», «փողի տրամադրում», «դրամի տրամադրում» բառերի, բառակապակցությունների կամ դրանց հոլովաձևերի  օգտագործմամբ գովազդ իրականացնողին կամ գովազդելուն աջակցողի համար սահմանել տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով: Տուգանքի նշանակման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից չորս տարվա ընթացքում կրկին կատարելու պարագայում տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափով: Նախագծի վերաբերյալ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը նկատեց, որ այս նախագիծը դրվագային լուծում է և ավելի ճիշտ է ջանքերն ուղղել պոտենցիալ վարկատուների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ. «Բայց հաշվի առնելով սոցցանցերում բավականին մեծ չափի գովազդի տարածումը, գտնում եմ, որ ավելի լավ է ունենալ տեսլական, թեկուզ ոչ արդյունավետ, քան ընդհանրապես չունենալ։ Նախագծին կողմ եմ քվեարկելու, թեև այս նախագիծն ունի փոփոխության անհրաժեշտություն»։ Հանձնաժողովի անդամները կողմ քվեարկեցին նախագծի ընդունմանը։ Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/139954.html?fbclid=IwAR3ucCvb7HqjiWDIh9F633_T95R3NmrVKpZUaPlo6H25vYrzw6dbv3U1zIM

© factor.am